Այն, թե որքան է տունը մաքրված ու կոկիկ, կնոջ մասին շատ բան է պատմում։ Իհարկե, ժամանակակից գործնական աշխարհում, կյանքի իր արագ տեմպերով, շատ դժվար է ժամանակ հատկացնել սենյակի ընդհանուր մաքրման համար: Հատկապես դա վերաբերում է բաղնիքին և զուգարանին: Շատ հաճախ այնտեղ հայտնվում է կեղտ, ժանգ, իսկ անկյունային տեղերում բորբոս:Խանութի լվացող և ախտահանիչ միջոցները խիստ չորացնում են մաշկը, ունեն տհաճ հոտ և լավ ազդեցություն չեն ունենում շնչառական ուղիների վրա:
Ձեզ պետք է`50 գ խմորի սոդա,50 մլ ամանների լվանալու միջոց,10 կաթիլ եթերային ցիտրուսային յուղեր.Պատրաստում`1. Լցրեք նշված քանակությամբ սոդա հարմար ամանի մեջ:2.Ավելացրեք սոդային ամաններ լվանալու միջոց և լավ խառնեք մինչև միատարր զանգված դառնա:3. Այժմ ավելացրեք ստացված խառնուրդի մեջ կիտրոնի, նարնջի կամ որևէ այլ եթերային յուղի 10 կաթիլ: Կրկին, ամեն ինչ լավ խառնեք:
4. Պատրաստ է:Այժմ դուք կարող եք համարձակորեն սկսել մաքրել: Տարածեք սպունգի վրա միջոցը և արդյունքը կզարմացնի ձեզ։ Շատ արագ ձևավորվում է խիտ փրփուր, որը հեռացնում է ցանկացած աղտոտում: Բացի այդ, այս միջոցը հեշտությամբ լվացվում է և մակերևույթին չի ձևավորում շերտ: