ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ հարսանիքին զուգերգ եմ երգել Հայկոյի հետ. ափսոս քեզ, ընկե՛րս. Թագուհի Թովմասյան

ДРУГИЕ НОВОСТИ

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր նույնպես մասնակցում էր սիրված երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությանը; Armdaily.am—ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց․

«Իմ շատ լավ ընկերն էր, շատ հարազատ մարդ, իրենից կարելի էր սովորել, թե ինչպես լինել ընկեր, ինչպես շփվել մարդկանց հետ, հավերժ հանդուրժող ցանակացած քաղաքացու, ցանկացած մարդու նկատմամբ, Հայկոյի բացը մենք բոլորս շատ ենք զգալու ոչ միայն իր տաղանդավոր տեսակի համար, ոչ միայն իր անկրկնելի ստեղծագործական հմտությունների համար, այլ նաև որպես մարդ, որովհետև Հայկոն իսկապես մեծ մարդ էր։

Նրան ճանաչող ցանկացած մեկը կհավաստի, որ շատ լավ տեսակի, օրինակելի տեսակի մարդ կորցրինք։Ց ավոք հի վանդությունը խ ժռեց նրա կյսնքը, և այսօր մենք սգում ենք բոլորոս, որովհետև Հայկո չունենք այլևս, ես չեմ կարող նրան համեմատել որևէ մեկի հետ։

Մենք չենք ունենալու Հայկոյի նման քաղաքացի, նրա նման հայր, որովհետև ես տեսել եմ նրա սերը տղայի նկատմամբ, որը անվերջանալի և անպատկերացնելի զգացում էր, ևշատ եմ տխրում իր որդու համար, չեմ պատկերացնում, թե ինչ է անելու առանց Հայկոյի»։

Այս իրավիճակում Թագուհի Թովմասյին ևս մեկ բան էր անհանգստացնում․ «Անկեղծ ասած շատ ամոթալի է, և բոլորին հայտնի էր, որ այսօր այստեղ Հայկոյի հո գեհան գիստն էր, դժվար էր քաղաքային իշխանության համար ապահովվել տարրական լուսավորություն, եկեղեցու բակը մթության մեջ է, ինչու ենք մենք մթության մեջ խա րխափում, մտածում մեկս մյուսի վրայով հանկարծ չքայլենք և անվ տանգ հասնենք տեղ»։

Добавить комментарий