Յուրաքանչյուր կին առո ղջ, փարթամ ու խիտ մազեր ունենալու ցանկություն ունի: Սակայն անորակ ջրի, հարդարիչի, սխալ խնամքի, հաճախ ներկելու պատճառով մազերը դառնում են խամրած ու թույլ: Եթե ցանկանում եք առանց գումար ծախսելու լուծել անառո ղջ մազերի խնդիրը, այս 2 բաղադրատոմսերը կօգնեն ձեզ: Կարմիր պղպեղով դիմակ Այս դիմակն օգտակար է այն դեպքում, եթե ցանկանում եք
ամրացնել մազերը: Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 2 բաղադրիչ. կռատուկի յուղ և կարմիր պղպեղի փոշի: Խառնել 50 մլ յուղ և 0,5 թ.գ. պղպեղ, խառնուրդով շփել գլխամաշկը և թողնել 20 րոպե: Լվանալ մազերը ջրով, կամ ավելի լավ է՝ խոտաբույսերի թուրմով: Կիտրոնի հյութով և յուղով դիմակը Այս մյուս բաղադրատոմսն անփոխարինելի է այն դեպքում, եթե ձեր մազերը քիչ են, թույլ:
Դիմակը կդարձնի դրանք ավելի ամուր ու խիտ: Դիմակ պատրաստելու համար հարմար է նուշի յուղը, ձիթայուղը, գերչակի կամ կռատուկի յուղը: Մի քիչ յուղ խառնեք կիտրոնի հյութի հետ, քսեք գլխամաշկին, փաթաթեք գլուխը տոպրակով և թողեք կես ժամ: Լվանալ սովորական շամպունով: Եղեք առողջ: