Կիսվում ենք մի աղջկա տխուր պատմությամբ, ով այնքան էր երազում ամուսնանալ սիրելի տղամարդու հետ: Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա: -Այս օրը պիտի լիներ կյանքիս լավագույն օրերից մեկը: Ես պիտի ամուսնանայի լավագույն տղամարդու հետ: Պիտի արթնանայի, հագնեի հարսանեկան զգեստս, ուղեվորվեի եկեղեցի, որտեղ սպասելու էր երազանքներիս ասպետը, ում գտել եմ իրական կյանքում: Այսօր մենք մեր հարազատների ու ընկերների ներկայությամբ պիտի երդվեինք սիրել միմյանց մինչև կյանքի վերջ: Այսօր պիտի
լիներ հենց այն օրը, որի մասին երազել եմ մանկուց: Այսօր պիտի դառնայի քո կինը: բայց ես արթնացա կոտրված սր տով: Ու նույն կերպ էլ արթնանում եմ վերջին մի քանի ամիսների ընթացքում… նորից ու նորից նույնը. Այսօր հայրիկս ինձ չի ուղեկցի խորանի մոտ: Ես այսօր չեմ տեսնի քո դեմքը: Չեմ տեսնի քո դեմքի արտահայտությունը, երբ նայես ինձ՝ հարսանեկան զգեստ հագած: Ես չեմ ամուսնանա սիրելիիս հետ… Չեմ դառնա նրա կինը: Ու դա այն պատճառով, որ ոմն մեկը արեց իր ընտրությունը ու մեկընդմիշտ փոխեց իմ կյանքը: Նա ուղղակի
որոշեց կանգ չառնել անցումի մոտ: Նա չկագնեց անգամ երբ նկատեց, որ փեսացուս անցնում է ճանապարհը: Նրան թվում էր, թե կհասցնի ավելի շուտ անցնել, քան իմ փեսացուն, բայց, ավաղ, սխալվեց… Խնդրում եմ, լավ մտորեք ձեր յուրաքանչյուր որոշման շուրջ, քանի որ ձեր ամեն մի քայլը կարող է փոխել ինչ-որ մեկի ճակատագիրը: Եթե այն մոտոցիկլավարը կանգ առներ, ես ու Ռենդին կամուսնանայինք, ու ես այսքան չէի գրի…