Մեկ, երկու և պատրաստ է․ Հավատացնում ենք, որ սա ամենահամեղ, ախորժելի ու անուշաբույր բուլկին է, որ երբևէ փորձել եք

ДРУГИЕ НОВОСТИ

Ներկայացնում ենք շատ համեղ, փափուկ ու ախորժելի բուլկիի բաղադրատոմս։ Վստահ եղեք, որ այն դուր կգա ձեր ընտանիքի բոլոր անդամներին։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ ալյուր՝ 300գ չոր խմորիչ՝ 1թ․գ․ աղ՝ 1/2 թ․գ․ շաքարավազ՝ 1/4 բաժակ ձու՝ 1 հատ ձեթ՝ 2 ճ․գ․ գոլ ջուր՝ 120մլ առանձին․ 100գ կարագ, շատ փափուկ միջուկ ըստ ճաշակի՝ պահածոյացված բալ; քերած դդում+ շաքա րավազ+դարչին; շոգեխաշած խնձոր շաքարի փոշի Պատրաստման եղանակ․ Խորը տարայի մեջ միացնել ալյուրը, խմորիչը, աղը, շաքարավազը և խառնել։

Ավելացնել մյուս բաղադրիչները, խառնել գդալով, իսկ հետո հարել՝ խմորի համար նախատեսված հարիչով, մոտ 10 րոպե, մինչ էլաստիկ խմոր կստացվի։ Պիտի ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն խմոր։ Դնել այն ձեթով պատված տարայի մեջ, ծածկել տոպրակով և թողնել, որ 2 անգամ բարձրանա։ Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։ Խմորը բաժանել 4 մասի։ Աշխատանքային մակերեսին կարագ քսել։ Վերցնելխմորի մի մասը և սեղանի վրա ձգել ձեռքերով, որ ուղղանկյուն ստացվի՝ մոտ 27*38սմ, և հետո կարագ քսել՝ առանց այն խնայելու։ Մի շարքով դնել միջուկը՝ լայն կողմի եզրին և փաթաթել ռուլետի պես։

Այնուհետև ռուլետը փաթաթել խխնունջի պես։ Տեղափոխել տապակի մեջ, մի քիչ կարագ քսել։ Նույնն անել խմորի բոլոր կտորների հետ։ Տապակը դնել տաք տեղում, որ բուլկիները ևս մի անգամ բարձրանան, 30–40 րոպե։ Ջեռոցը տաքացնել մինչ 180 С և բուլկիները թխել մոտ 20 րոպե։ Տաք բուլկիներին շաքարի փոշի ցանել, թողնել ցանցի վրա՝ մինչ լիարժեք սառելը։ Բարի ախորժակ։